տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը որոշել է առայժմ Իրանին չտրամադրել Ս-300 հրթիռները

Ռուսաստանը որոշել է առայժմ Իրանին չտրամադրել Ս-300 հրթիռները

98
0

s-300Մոսկվան չի շտապում Թեհրանին տրամադրել Ս- 300 հրթիռային համակարգերը: «Էխո Մոսկվի»-ն նշում է, որ այս ուշացման պաշտոնական պատճառը ֆինանսական բարդություններն են:

Աղբյուրը գրում է, որ Մոսկվային դուր չի գալիս, որ ռուսաստանյան արտադրության զենքը հայտնվում է լիբանանյան «Հզբոլահ» խմբավորման ձեռքում: Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանն իր դաշնակից «Հզբոլահին» է փոխանցել «Պանցիր -Ս1» համակարգեր և «Յախոնտ» հակառազմանավային հրթիռներ, որ ստացել էր Մոսկվայից:

Մի քանի իսրայելական թերթեր գրել են, որ Պուտինն անձամբ է պահանջել սառեցնել զենքի մատակարարումը:

Ռուսաստանը պետք է Ս- 300-ի առաջին խմբաքանակը մատակարարեր փետրվարին, սակայն անսպասելի հայտարարել է, որ Իրանը չի վճարել դեռևս 2007-ին ստորագրված պայմանագրի համաձայն: