Երեկ կեսգիշերին Մոսկվայում ներկայացվել է Մունդիալ 2018-ի տարբերանշանը։ Այն առաջին անգամ ուղիղ եթերում ցուցադրել են Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս երեք տիեզերագնացները, ինչից հետո այն հայտնվել է Մոսկվայի Մեծ թատրոնի շենքի դիմապատին։
Ըստ հեղինակների՝ տարբերանշանն իր մեջ ներառում է խորհրդային տիեզերագնացների թռիչքները, ռուսական սրբապատկերների կատարման տեխնիկան, ֆուտբոլի հանդեպ համաշխարհային սերը։
«Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ուղիղ եթերում տարբերանշանը ներկայացրել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ 2006 թվականի աշխարհի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Կանավարոն։