Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2014թ.ի կնքված ռուս-ուզբեկական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որի պայմաններով Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի պարտքի 97 տոկոսը` 865 միլիոն դոլար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Օրենքի նախագծի բացատրական գրությունում ասվում է, որ Ուզբեկստանի պարտքը, ռուսական կողմի տվյալներով, կազմել է 890 միլիոն դոլար, որից 390 միլիոն դոլարը տոկոսներն են եղել: Ուզբեկստանի կառավարությունը, սակայն, ընդունում էր միայն 43 միլիոն դոլարի չափով պարտքը և պնդում էր ԽՍՀՄ-ի ադամանդի ֆոնդում իր մասնաբաժնի իրավունքը:
Այսպիսով , Ռուսաստանի որոշմամբ` Տաշքենդը պարտավորվում է մարել պարտքի մնացած 25 միլիոն դոլարը։ Պարտքի չեղարկման մասին համաձայնագիրը ենթադրում է, որ Ուզբեկստանը հրաժարվում է ԽՍՀՄ կառույցների մասնաբաժինների նկատմամբ բոլոր պահանջներից։