տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը միջուկային զենքի թվով կրկին հավասարվել է Միայալ Նահանգներին

Ռուսաստանը միջուկային զենքի թվով կրկին հավասարվել է Միայալ Նահանգներին

107
0

topol8

21-րդ դարի սկզբից առաջին անգամ Ռուսաստանը հավասարվել է Միացյալ Նահանգներին ատոմային կրիչների թվով։ Այս մասին գրում է Vedomosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված տվյալներին։

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հավասարվել է ինչպես Ռազմավարական միջուկային ուժերում միջուկային կրիչների թվով, այնպես էլ կրիչների վրա գործածվող գլխիկներով։ Մոսկվան այս պաշտոնական թվերը ներկայացրել է Վաշինգտոնին Ռազմավարական հարձակվողական սպառազինության մասին պայմանագրի շրջանակներում իր պարտավորություններից ելնելով։