The Daily Telegraph-ը հայտնում է, որ Ռուսաստանը մեծ թափով լուրջ քանակությամբ ոսկի է ձեռք բերում համաշխարհային շուկաներում:
Այսպիսով, Մոսկվան նախապատրաստվում է տնտեսական լրջագույն ճգնաժամին, որը սկսվել է ռուսական տնտեսության մեջ: Այս պայմաններում, Կրեմլը որոշել է գնալ ոսկու պաշարները մեծացնելու ուղով: Վերջին եռամսյակում աշարհում վաճառվել է 93 տոննա ոսկի, որից 55 տոննան գնել է Մոսկվան:
Այս պահի դրությամբ` Կրեմլի պահուստներում կա 1150 տոննա ոսկի:
Աղբյուրը տեղեկացնում է, որ բացի Ռուսաստանից, վերջին շրջանում մեծ քանակությամբ ոսկի են գնում Ադրբեջանն ու Ղազախստանը: