տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Մեծ Բրիտանիայից օգնություն է խնդրում

Ռուսաստանը Մեծ Բրիտանիայից օգնություն է խնդրում

159
0

Bulldog-bear-art-n_2278316b

Ռուսաստանը Բրիտանիայի ներկայացուցիչներին խնդրել է աջակցել ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակի» հետ կապ հաստատելու հարցում` «Իսլամական պետության» դեմ միասնական պայքարի փոխհամաձայնեցման նպատակով, հաղորդում է RIA Novosti-ն:

«Ինչպես հայտարարել է Ալեքսանդր Յակովենկոն` ռուսական կողմը շնորհակալ կլիներ բրիտանացի գործընկերներին, եթե վերջիններս աջակցեին ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակի» հետ կապ հաստատելու հարցում` «Իսլամական պետության» դեմ նրանց և կառավարական զորքերի միասնական պայքարի փոխհամաձայնեցման նպատակով, ինչպես նաև սիրիական ընդդիմության` քաղաքական գործընթացին միանալու համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: