տուն Լուրեր Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկներ ունի. Լավրով

Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկներ ունի. Լավրով

126
0

fb8ef263c4c41ca99b8250af55c28985

Ռուսաստանն աջակցելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը, «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա կոչ է արել ԼՂ հարցում վստահության վերականգնման միջոցներ ձեռնարկել:

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը մարտահրավերի առջև է կանգնած: Ռազմական գործողությունների վերսկսումը ամենամասշտաբայինն է վերջին տարիների ընթացքում»,- ասել է Լավովը:

Նա շեշտել է, որ  նախագահի , վարչապետի, ԱԳՆ-ի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի մակարդակներով Ռուսաստանը ձեռնարկել է անհրաժեշտ ամեն ինչ՝ օգնելու կողմերին ձեռք բերելու կրակի դադարեցման պայմանավորվածություն:

«Պատրաստ կլինենք նպաստել, որ այդ պայմանավորվածությունը չխախտվի: Մենք առաջարկներ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ավելի ակտիվորեն գործարկել՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերման»,- հայտարարել է Լավրովը: