«Իմ Մոսկվա այցելությունից դեռ 2-3 ամիս առաջ ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ։ Կան հարցեր, որոնք մեն պատրիարք Կիրիլի հետ արդեն որոշ ժամանակ է քննարկում ենք»,- ասել է այժմ Մոսկվայում գտնվող Կովկասի մահմեդականների ղեկավարության առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն։ Հաղորդում է Haqqin.az-ը
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ նրանխ շոշափել են մուսուլմանական եւ քրիստոնեական աշխարհներին վերաբերող հարցեր. «Հիմնականում մենք քննարկել ենք հետխորհրդային տարածությունում ամենակարեւոր՝ հակամարտության օջախ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Եթե այդ հակամարտությունը ժամանակին կանխվեր,, ապա հիմա չէին լինի այս իրադարձությունները։ Մենք պատրիարքի հետ քննարկել ենք հիմնախնդրի լուծման ուղիներ։ Իհարկե մենք քաղաքագետներ չենք։ Ինչպես կարող ենք մենք՝ կրոնական գործիչներս օգնել քաղաքական գործիչներին։ Մենք մտքերի փոխանակություն արեցինք այս հարցի շուրջ։ Մոտ ապագայում կարող է եռակողմ հանդիպում կազմակերպվել իմ, Պատրիարք Կիրիլի եւ Հայաստանի Կաթողիկոս Գարեգինի միջեւ։ Մենք քննարկել ենք այդ հանդիպումը։ Եկել ենք համաձայնության մի քանի հարցերի շուրջ։ Թե պատրիարքը, թե ես կհանդիպենք Գարեգինի հետ։ Մենք կորոշենք հանդիպման ամսաթիվը եւ հարցերը, որոնք կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում»։.