Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը համոզմունք ունի, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և վերսկսեն բանակցային գործընթացը, գրում է РИА Новости-ն:
«Ներկայումս պահանջվում է զսպվածություն: Գործընթացը պետք է տանել կայունության: Մենք վստահ ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը և շարժվեն դեպի կայուն խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասել է Զախարովան:
Նա նաև հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դերում բոլոր հնարավոր միջոցով աջակցել կողմերին: