«Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառել Թուրքիայից բուսական ամբողջ արտադրանքի ներկրման արգելք սահմանելու հնարավորությունը, հաղորդում է RIA Novosti-ն:
Դանկվերտը հայտնել է, որ նոր արգելքը կարող է ուժի մեջ մտնել մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը արգելքներ էր սահմանել թուրքական մի շարք ապրանքների նկատմամբ՝ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման փաստից հետո: