տուն Քաղաքական Միջազգային «Ռուսաստանը կարող է կորցնել Թուրքիայի բարեկամությունը». Էրդողան

«Ռուսաստանը կարող է կորցնել Թուրքիայի բարեկամությունը». Էրդողան

158
0

Erdogan-angry-600x360

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի համատեքստում Ռուսաստանին երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների վատթարացմամբ է սպառնացել, հաղորդում է Reuters-ը:

«Բոլորին հայտնի են մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն, եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի ընկերոջ, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցություն կա բազմաթիվ ոլորտներում, ապա նա շատ բան կկորցնի: Մոսկվան պետք է սա հաշվի առնի»,- եզրափակել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ռազմական օդանավերի կողմից Թուրքիայի օդային սահմանների խախտումը վերաբերում է ամբողջ ՆԱՏՕ-յի հետաքրքրություններին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական օդուժը երկրի օդային սահմանը խախտել է  հոկտեմբերի 3-ին և 4-ին: Արդյունքում Թուրքիայի ԱԳՆ-ն երկու անգամ բողոքի նոտա է հանձնել Անկարայում Ռուսաստանի դեսպանին: