տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել Հունաստանին

Ռուսաստանը կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել Հունաստանին

132
0

102380875-182586203.530x298

Ռուսաստանը կարող է քննարկել Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը, եթե նման խնդրանք լինի։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին։

Նա նշել է, որ Հունաստանից նման խնդրանք առայժմ չի եղել։ Ավելի վաղ, Հունաստանի նոր կառավարությունը հասկացրել է, որ երկիրը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին։ Սակայն երեկ ԵՄ խորհուրդը միաձայն որոշում է կայացրել երկարաձգել 9 ամսով Ռուսաստանի դեմ պատժամիջոցնեը, ինչպես նաև մեծացնել պատժամիջոցների ենթարկված անձանց և ընկերությունների ցանկը։