տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը Իվանիշվիլու` իշխանության գալու հետ կապ չունի. Պրիմակով

Ռուսաստանը Իվանիշվիլու` իշխանության գալու հետ կապ չունի. Պրիմակով

113
0

MAM_2148

Ռուսաստանի նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը վրացի լրագրողների հետ զրույցի ժամանակ հավաստիացրել է, որ Մոսկվան որևէ առնչություն չունի «Վրաստանում Իվանիշվիլու իշխանության գալու հետ»:

«Ինձ թվում է, որ Իվանիշվիլին չի հեռացել քաղաքականությունից: Կարող եմ մի բան վստահ ասել, որ Ռուսաստանը չէ, որ նրան իշխանության է բերել», -ասել է նախկին դիվանագետը:

Հիշեցնենք, որ Պրիմակովը ԱԳՆ-ն ղեկավարել է 1996-1998 թվականներին: