տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը հումանիտար օգնություն է տրամադրել Սիրիային

Ռուսաստանը հումանիտար օգնություն է տրամադրել Սիրիային

89
0

rus humanՌուսական մարդասիրական օգնության օդանավը մայիսի 28-ին հասել է Լաթաքիա` տեղափոխելով շուրջ 23 տոննա բեռ:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են տարբեր տեսակ մթերքներ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խադր աս Սալիմը երախտագիտություն է հայտնել սիրիացի ժողովրդի անունից և բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի և ժողովրդի հանդեպ: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի օգնությունների շարունակությունը կարիքավոր սիրիացիներին երկու ժողովուրդների միջև խոր հարաբերությունների առկայության ակնհայտ ապացո ւյց է:

Իր հերթին Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Տոմաշովը նշել է, որ Ռուասաստանը կշարունակի օգնություն տրամադրել սիրիացի ժողովրդին:

Սիրիական ճգնաժամի սկզբից Ռուսաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է տրամադրում և աջակցում սիրիացի ժողովրդին: Ավելի վաղ` մարտի 19-ին, Ռուսաստանը Սիրիա էր ուղարկել 21 տոննա բեռ: