տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը հսկայական տարածքներ է տալիս Հյուսիսային Կորեային` վարձակալությամբ

Ռուսաստանը հսկայական տարածքներ է տալիս Հյուսիսային Կորեային` վարձակալությամբ

85
0

1280px-Amur

Հյուսիսային Կորեան պատրաստվում է ավելի քան 10 հազար հեկտար հողատարածություն վարձակալել Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Հյուսիսային Կորեայի գյուղնախարարի տեղակալ Գո Մեն Հիին:

«Ռուսաստանից մենք կցանկանայինք վարձակալել ավելի քան 10 հազար հեկտար, կորեական կողմը կարող է տրամադրել աշխատուժ և տեխնիկա», — ասել է Հին Խաբարովսկի երկրամասի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Այս տարածքի վրա Հյուսիսային Կորեան նախատեսում է  զարգացնել անասնապահություն, բանաջաբոստանային կուլտուրաների մշակում և ձկնարդյունաբերություն: