Ռուսաստանն Իրանին չի մատակարարի հարձակողական սպառազինություն` չնայած Թեհրանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական արտադրության տանկեր և ռմբակոծիչներ ձեռք բերելու ուղղությամբ, «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Նրա խոսքով` Իրանը ցանկանում է Ռուսաստանից գնել Т-90 տանկեր և Су-30СМ ռմբակոծիչներ, սակայն նման սպառազինություն մատակարարելն արգելված է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներով:
Հետևաբար, ըստ Չեմեզովի, Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել միայն այնպիսի զենք, որն արգելված չէ պատժամիջոցներով, այդ թվում` հակաօդային պաշտպանության զենքեր: Մասնավորապես` նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը: