տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը հայտնվել է միլիոնատերերի արտահոսք ունեցող երկրների տասնյակում

Ռուսաստանը հայտնվել է միլիոնատերերի արտահոսք ունեցող երկրների տասնյակում

90
0

AJDR91 Passport immigration control at Gatwick airport people stand in line2015 թվականին Ռուսաստանից 2 հազար միլիոնատերեր են հեռացել: Այս մասին է վկայում New World Wealth-ի զեկույցը: Հեղինակները երկրից միլիոնատերերի արտահոսքն անհանգստացնող են համարում:

Ռուսաստանը վեցերորդն է այն երկրների ցանկում, որտեղից 2015 թվականին ամենաշատ թվով դոլարային միլիոնատերերն են հեռացել: Զեկույցի համաձայն, Ռուսաստանում միլիոնատերերի ընդհանուր թիվը կրճատվել է 2%-ով՝ հասնելով 127 հազարի:

Ըստ ՌԲԿ-ի, Ռուսաստանն աճի մեծ պոտենցիալ ունի, սակայն երկրից միլիոնատերերի արտահոսքն անհանգստացնող է: Զեկույցի հեղինակները որպես երկրի հիմնական խնդիրներ նշում են «մասնավոր բիզնեսի գործերին պետության անառողջ միջամտության մակարդակը» եւ «հակաամերիկյան դիրքորոշումը», ինչը «խանգարում է ներքին ներդրումներին եւ դժվարացնում շուկայում արտասահմանյան ընկերությունների ներգրավվածությունը»:

Միլիոնատերերի արտահոսքի առումով առաջին տեղում Ֆրանսիան է: 2015 թվականին երկրից առնվազն 1 մլն դոլար կարողություն ունեցող 10 հազար մարդ է հեռացել, արդյունքում Ֆրանսիայում միլիոնատերերի թիվը նվազել է 3%-ով՝ հասնելով 323 հազարի: Ֆրանսիայից միլիոնատերերը մեկնել են հիմնականում Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա եւ Իսրայել:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, որտեղից 9 հազար միլիոնատեր է հեռացել (1%): Միաժամանակ, Չինաստանն ավելի շատ նոր միլիոնատերեր է «արտադրում», քան կորցնում: Երրորդ տեղում Իտալիան է, որը 6 հազար միլիոնատեր է կորցրել (2%):

Ֆրանսիայից միլիոնատերերի արտահոսքը զեկույցի հեղինակները բացատրում են կրոնական լարվածության աճով եւ զգուշացնում, որ առաջիկա 10 տարիներին արտահոսքը կշարունակվի: Կրոնական խնդիրների բացասական ազդեցությանն առաջիկայում կբախվեն նաեւ Բելգիան, Գերմանիան, Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան:

2015 թվականին միլիոնատերերի թվի աճով առաջին տեղում Ավստրալիան է: Անցյալ տարի այս երկիր 8 հազար միլիոնատեր է ժամանել (3%): Երկրորդ տեղում ԱՄՆ է, ուր 7 հազար միլիոնատեր է մեկնել. զեկույցի հեղինակներն ԱՄՆ-ում 4.18 մլն միլիոնատերերի են հաշվել: Երրորդ տեղում էլ հայտնվել է Կանադան, ուր անցյալ տարի 5 հազար միլիոնատեր է ժամանել (2%):