Ազգային Ժողովում մտքերի փոխանակման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, չպետք է այսպիսի վարկի միջոցով զենք տրամադրեր: «Ռուսաստանի Դաշնությունը չունի մի քանի ռազմավարական դաշնակից երկրներ, որոնցում լինի ռուսական ռազմաբազա և սահմանապահ զորքեր: Այնպես որ Ռուսաստանը մեզ պետք է անվճար տրամադրեր այդ զենքը»:
Պատգամավորն, անդրադառնալով արտաքին պարտքին, ասաց, որ շեշտված 4.6 միլիարդ չի կազմում այն: Եթե դրան գումարվի նաև ՀՀ կառավարության երաշխավորագրերը՝ ապա ՀՀ արտաքին պարտքը հասնում է 12.5 միլիարդ դոլարի:
«Մենք ընկել ենք հետևանքի հետևից՝ բուն խնդիրը լուծելու փոխարեն»,- շեշտեց պատգամավորը՝ անդրադարձ կատարելով Հայաստանի այլընտրանքային տարբերակ չունենալուն: ՌԴ-ն թույլ չի տալիս Իրանի երկաթգծի կառուցումը, որն արդիական է և Հայաստանի շահերից է բխում: Սա փաստում է Հայաստանի այլընտանք չունենալու մասին:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկվող համաձայնագրին դեմ է քվեարկելու: