տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերգեյ Լավրով

79
0

126-544x375

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության համար նոր որոշումների որոնմանը և ընդունվածների իրագործմանը: Դրա մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է TASS գործակալությունը:

«Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն է  ստեղծվել դիրքորոշումները ճշտելու և համոզվելու, թե ինչ կարող ենք անել արդեն գոյություն ունեցող քայլերի հետ միասին, որպեսզի առաջ շարժվենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», — ասել է Լավրովը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Լավրովի` յուրաքանչյուր երկիր հավատարիմ է այս գործընթացին, անկախ նրանից, թե մենք խոսում ենք «այս ուղղությամբ ֆրանսիական կամ ամերիկյան, թե Ռուսաստանի ջանքերի մասին` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի շահերը», — ասել է Լավրովը: