Կասկածից վեր է, որ Իրանն աստիճանաբար գնում է Արևմուտքի հետ հարաբերությունների անկասելի ջերմացման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Իսկ Հայաստանը, չկարողանալով ԵՏՄ-ից օգուտներ քաղել, ուշացումով փորձում է գոնե որոշ օգուտներ քաղել այդ անդամությունից: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ակնկալվող տնտեսական օգուտին, ապա նա, ստեղծելով ԵՏՄ-ն, հույս ուներ փակել չինական էժան արտադրանքի հեղեղը: Մինչդեռ, ակնհայտ է, որ այժմ Ռուսաստանը գնում է Չինաստանի կողմից կլանման ճանապարհով»,- իր խոսքում ասաց բանախոսը: