տուն Լուրեր Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

169
0

20160317024601723

Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական Рособоронэкспорт պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ:

Ըստ թուրքական Haberler լրատվական կայքի` Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի  զինատեսակների նկատմամբ:

Բացի այդ նրա խոսքերով` Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Գոնչարովը տեղեկացրել է, որ Рособоронэкспорт-ը  2016թ. վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ է զենք մատակարարելու հարցում: Նշվում է, որ կազմակերպությունը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում  կայանալիք  IDEF-2017 ռազմական ցուցահանդեսի կազմակերպիչը: Նախատեսվում է, որ միջացառմանը կմասնակցեն   Թուրքիայի կառավարության, Զինված ուժերի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: