Դոնբասում շուրջ 300 զինյալների են տեղափոխվել Ռուսաստանի ռազմակայաններից մեկը, որպեսզի հետո իբր ուղարկվեն Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմելու: Նման տեղեկություն է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Տեղեկատվական դիմակայություն» ուկրաինական խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:
«Դոնեցկի մարզի Խարցիզկայից Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի շրջանի ռազմակայան են տեղափոխվել Դոնբասի բնակիչների շրջանում մոտ 300 զինյալ, ովքեր ավելի վաղ «1-го АК ДНР» խմբավորման մեջ են եղել` հիմնականում հրաձիգներ և ականազերծողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զինյալների հագին եղել է ռուսական զինվորական հագուստ՝ վրան հայերեն ինչ-որ գրություն։
Վերջիններս անցնելու են ռազմական պատրաստություն ռուսական ռազմաբազայում, ինչից հետո իբր ուղարկվելու են Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու ռազմական գործողություններին: