Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, որ Սիրիայում «անվտանգ» և անօդաչու գոտիների ստեղծման գաղափարի իրականացման դեպքում երկիրը կարող է բաժան-բաժան լինել, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այս ծրագրերը եթե իրականացվեն` Սիրիայի փաստացի բաժանման կհանգեցնեն… Սա շատ վտանգավոր գաղափար է»,- ասել է նա: