տուն Լուրեր Ռուսաստանը Դամասկոսի դեսպանատան վրա հարձակումը ահաբեկչություն է համարում

Ռուսաստանը Դամասկոսի դեսպանատան վրա հարձակումը ահաբեկչություն է համարում

80
0

88ce46c3-b02b-45d9-884c-994cb7eac323_16x9_788x442

Ռուսաստանն իր դեսպանատան ականակոծումը Դամասկոսում համարում է ահաբեկչություն, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախ ներշնչելուն, հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է մեր դեսպանատան ականակոծմանը Դամասկոսում, իրոք, այս տեղեկությունները հաստատվել են մեր դեսպանի կողմից: Երկու ական ընկել են դեսպանատան տարածքում… Սա միանշանակ ահաբեկչական գործողություն է, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախ ներշնչելուն և նրանց հաղթանակին խոչընդոտելուն»,- ասել է նախարարը: