տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը. Պուտին

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը. Պուտին

87
0

vladimir-putin

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը, քանի որ չի համարվում Եվրոպական էներգետիկ խարտիայի մասնակից: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` արձագանքելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Ռուսաստանը, երբ ամբողջ Եվրոպայում սկսել են ձերբակալել նրա ունեցվածքը որպես ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության հայցի բավարարում:

«Ինչ վերաբերում է դատական գործին, ապա մեր դիրքորոշումը հստակ է.  Հաագայի արբիտրաժային դատարանը նման հարցերով և գործերով ունի իրավասություն միայն այն երկրների նկատմամբ, որոնք վավերացրել են Եվրոպական էներգետիկ խարտիան», — ասել է Պուտինը:

«Ռուսաստանը չի վավերացրել այդ խարտիան, քանի որ մենք չենք ճանաչում այդ դատական ատյանի իրավասությունը», — ասել է Պուտինը` հավելելով, որ Ռուսաստանի իրավաբաններն արձագանքելու են այդ ձերբակալութոյւններին, իսկ մեթոդներն էլ լինելու են շատ պարզ: