Ռուսաստանը չի մասնակցի ամենազարգացած արդյունաբերություն ունեցող երկրների (G7) առաջիկա գագաթնաժողովին, որ կայանալու է 2015թ.-ի հունիսին Գերմանիայում: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Այս որոշումը Մերկելը հիմնավորել է նրանով, որ «մեծ յոթնյակը», իսկ ավելի վաղ՝ «մեծ ութնյակը» միշտ դիտարկվել է իբրև «արժեքների միասնական համակարգով միավորում»: Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններից հետո Ռուսաստանը լրջորեն նահանջել է ընդհանուր համոզմունքներից:
Խոսելով հակառուսական պատժամիջոցների մասին՝ կանցլերը նշել է, որ դրանք ինքնանպատակ չեն, սակայն չեն վերացվի, քանի դեռ չեն վերացվել դրանց սահմանման պատճառները»:
Մերկելի խոսքերով՝ պատժամիջոցների վերացման բանալին այժմ գտնվում է պաշտոնական Մոսկվայի ձեռքում: Իսկ Գերմանիան որևէ կերպ շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսական վիճակի անկայունացմամբ: