Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ Ռուսաստանին միանալ «Մեծ յոթնյակին», քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Կանադան շատ և շատ դեմ է, որ Պուտինը երբևէ նստի բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանի վերադարձի հարցը կոնսենսուսի կարիք ունի, իսկ կոնսենսուս երբեք չի լինի», — ասել է վարչապետը: Նրա խոսքերով` Ռուսաստանը կորցրել է Յոթնյակին միանալու բոլոր հիմքերը նույնիսկ Ուկրաինա ներխուժելուց շատ ավելի վաղ, քանի որ իրեն դիրքավորում է որպես ռազմավարական հակառակորդ: