Ռուսաստանի պետդումայի պատգամավորական խմբում Գյումրի ժամանած ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Օլեգ ԼեբեդևըՊետդումայի անունից այսօր հնչեցրեց ցավակցություններ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին: Այս մասին հայտնում է galatv.am-ը։
Լեբեդևը հրեշավոր հանցագործություն համարեց կատարվածը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, այն ողբերգություն է նաև Ռուսաստանի և ռուս ժողովրդի համար՝ այդ թվում զինծառայողի ընտանիքի:
Հարցին, թե այս գործով չպե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկվեն բազայի ղեկավարությունը, պատգամավորը դարձյալ նշեց, որ պետք է սպասել նախաքննությանը:
«Ամեն դեպքում, վստահ եմ, որ կպատժվեն այն դեմքերը, ովքեր եթե անգամ չեն նպաստել, ապա գոնե չեն կանխարգելել: Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին: Ինչպես ես ասացի, հիմա քննություն է գնում, և միայն քննության արդյունքներից հետո որոշումներ կկայացվեն: Ես հույս ունեմ, որ կընդունվեն խելամիտ որոշումներ: Բայց ո՛չ դուք, ո՛չ մենք ենք այդ որոշումները ընդունողը»,- ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: