Ռուսաստանը չի հակադրում Եվրասիական տնտեսական միությունը և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը, պատրաստ է աշխատել դրանց ներդաշնակեցման ուղղությամբ, Ռիա Նովոստիի տեղեկացմամբ`հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ասիայում Վստահության միջոցների ու փոխգործակցության խորհրդաժողովում» իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ «անբաժանելիության» տրամաբանությունը կիրառելի է ոչ միայն անվտանգության ոլորտի, այլև գլոբալ տնտեսական տիրույթի դեպքում: Լավրովը նշել է, որ հենց այդ փիլիսոփայությամբ են առաջնորդվում եվրասիական նախագծի անդամները՝ ի տարբերություն «փակ» ինտեգրացիոն դաշինքների կողմնակիցների:
Լավրովը շեշտել է, որ լայն փոխշահավետ հեռանկարներ են բացվում ինտեգրացիոն տարբեր գործընթացները ներդաշնակելու դեպքում: Որպես օրինակ նա կարևորել է ԵՏՄ-ի և Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հնարավորությունների համադրումը: