տուն Լուրեր Ռուսաստանը ցանկանում է մասնակցել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը

Ռուսաստանը ցանկանում է մասնակցել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը

86
0

140225-lavrov-620a_d92361e6acdf51eef0b6ae6172b70c6c

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել Աֆղանստանի անվտանգության ուժերի մարտունակության  բարձրացմանը, հաղորդում է Interfaks-ը:

«Պատրաստ ենք և կշարունակենք աջակցել  բանակի և անվտանգության ուժերի մարտունակության բարձրացմանը Աֆղանստանում, որտեղ իրավիճակը կտրուկ վատթարացել է: Կաջակցենք աֆղանական օրինապահ ուժերի կատարելագործմանը, ներդրում կունենանք ազգային հաշտեցման գործընթացում»,- ասել է նախարարը: