Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաթիվ հարցեր ունի ՆԱՏՕ-ին:
Լավրովը դրական է գնահատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացման հնարավորության վերաբերյալ կատարած հայտարարությունը։
«Կհավաքվենք, կնայենք, կլսենք, թե ինչ ունեն ասելու մեզ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները»,- ասել է Լավրովը: Մենք շատ հարցեր ունենք ՆԱՏՕ-ին, այդ թվում` թե ինչպես է ԱՄՆ-ն խախտում համաձայնությունները»,- ընդգծել է Լավրովը: