Ռուսաստանի կառավարությունը քննարկում է պետական պահուստներից եգիպտացորենը վաճառքի հանելու հարցը, քանի որ դրա գները կտրուկ աճել են Ռուսաստանի շուկայում: Այս մասին հաղորդում է Kommersant-ը` հղում կատարելով իր աղբյուրին:
Նշվում է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում եգիպտացորենի գներն աճել են մոտ 30 տոկոսով, իսկ այս շաբաթվա ընթացքում` մոտ 16 տոկոսով: Սա պայմանավորված է եգիպտացորենի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ, ինչպես նաև Ալթայի երկրամասում դրա բերքի նվազմամբ, որին բաժին է հասնում Ռուսաստանում եգիպտացորենի շուկայի 40 տոկոսը: