տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը արգելել է Լատվիայից և Էստոնիայից ձկնամթերքի ներկրումը

Ռուսաստանը արգելել է Լատվիայից և Էստոնիայից ձկնամթերքի ներկրումը

82
0

1372412609_mid-rossii1Ռուսաստանը արգելել է Լատվիայից և Էստոնիայից ձկնամթերքի ներկրումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, «Ռոսսելխոզնադզոր»-ը երկու երկրների անասնապահական ծառայություններին տեղեկացրել է հայտնաբերված համակարգային խախտումների վերաբերյալ:

Էստոնական և լատվիական թարմ և սառեցված ձկնամթերքը մտնում է  Ռուսասատանի պարենային էմբարգոյի շրջանակ, և դրա ներկրման արգելքը սահմանված է մինչև 2015թ. օգոստոսը: Սակայն ձկնային պահածոները ներառված չէին այդ ցուցակում:

Առավել վաղ ՏԱՍՍ-ը տարածել էր «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունը՝ մայիսի 18-ին Լատվիայի և Էստոնիայի ձկնային ընկերություններում հայտնաբերված խախտումների, և մարդու կյանքի և առողջությանը սպառնացող տարրերի հայտնաբերման վերաբերյալ: