տուն Լուրեր Ռուսաստանը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հակամարտության չի ձգտում. Լավրով

Ռուսաստանը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հակամարտության չի ձգտում. Լավրով

130
0

sergei-lavrov1

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր երկիրը  ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հակամարտության չի ձգտում:

Դրա մասին նա գրել է իր «Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատմական դիտանկյունը» հոդվածում:

Լավրովի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է համագործակցել արևմտյան գործընկերների հետ:

«Կրկնում եմ` մենք չենք ձգտում հակամարտության ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի հետ: Հակառակը` Ռուսաստանը բաց է արևմտյան գործընկերների հետ ամենալայն համագործակցության համար: Մենք, նախկինի պես, կարծում ենք, որ եվրոպական աշխարհամասում ապրող ժողովուրդների շահերի իրականացման ամենալավ տարբերակը կլիներ միասնական տնտեսական և հումանիտար տարածության կազմավորումը, որը կձգվեր Ատլանտյան օվկիանոսից մինչը Խաղաղ օվկիանոս»,- ասել է Լավրովը: