Ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական կողմը փորել է 100կմ երկարությամբ խրամատ և մոտ 40կմ երկարության արգելապատնեշ է կառուցել: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին ասել են ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունում:
Ըստ աղբյուրի` նման շինարարությունը պայմանավորված է Դոնի երկրամասի անվտանգության ապահովմամբ, ինչպես նաև անօրինական զենքի և զինամթերքի շրջանառության դեմն առնելու համար:
Տարվա սկզբից ռուս սահմանապահները կանխել են Լուգանսկից և Դոնեցկից, որոնք գտնվում են ռուս անջատողականների ձեռքում, զենքի անօրինական ներկրման ավելի քան 60 փորձ: Հիշեցնենք, որ Ուկրաինան, այն հատվածներում, որոնք գտնվում են իր վերահսկողութայն տակ, Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով կառուցում է պատ: