տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանցիների 67%-ն այլևս հրաժարվում է իր գրպանից ֆինանսավորել Ղրիմը. Հարցում

Ռուսաստանցիների 67%-ն այլևս հրաժարվում է իր գրպանից ֆինանսավորել Ղրիմը. Հարցում

96
0

Crimea_republic_map_2

Deutsche Welle գերմանական հեռուստաալիքի կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասը, որ մեծ ցնծության մեջ էր Ղրիմը Ռուսաստանի բռնակցելուց հետո, այլևս չի ցանկանում ֆինանսավորել այդ երկրամասն իր գրպանց:

Ղրիմին տնտեսական օգնություն ցուցաբերելուց հրաժարվում է ռուսաստանցիների 67%-ը: Դրան կողմ է 23%-ը, իսկ 10%-ը դժվարացել է պատասխանել:

Ավելի վաղ ռուսաստանցիների 56%-ը մտահոգություն էր հայտնել, որ Ղրիմը բռնակցելուց հետո կյանքի որակը կվատանա: