տուն Լուրեր Ռուսաստանցիների 44 տոկոսը կարծում է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանում, բայց...

Ռուսաստանցիների 44 տոկոսը կարծում է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանում, բայց ռուսական դատարանի կողմից

78
0

14

Հանրային կարծիքի ուսումնասիրության «Լևադա կենտրոնի»  անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների 68 տոկոսը գիտի Գյումրիում ռուս զինվորի կողմից հայկական ընտանիքի սպանության մասին։ 32 տոկոսը հայտնել է, որ չի լսել այդ ողբերգության մասին։

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների 48 տոկոսը ցանկանում է, որպեսզի այս գործով քննությունը վարեն և´ ռուսաստանցի, և´ հայաստանցի քննիչները։ 42 տոկոսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դատարանը պետք է դատի Պերմյակովին, իսկ 44 տոկոսը՝ որ Պերմյակովին պետք է դատի Ռուսաստանի դատարանը, բայց Հայաստանի տարածքում։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը։ Այս գործով միակ մեղադրյալն առայժմ 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է։