Ռուսաստանի Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն` ռուսաստանցիների 74 տոկոսը 2018 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում մտադիր է քվեարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին:
Պուտինին աջակցողների 47 տոկոսն ընդունել է, որ նախընտրական շրջանում իր տված խոստումների մի մասը վերջինս չի կատարել:
Վլադիմիր Պուտինի օգտին չեն քվեարկելու հարցվածների 15 տոկոսը, իսկ 11 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկողների թիվը ամենաբարձրն է 2012 թվականից ի վեր: