տուն Լուրեր Ռուսաստանցիները գլխավոր թշնամիներ են համարում ԱՄՆ-ին, Ուկրաինային և Թուրքիային

Ռուսաստանցիները գլխավոր թշնամիներ են համարում ԱՄՆ-ին, Ուկրաինային և Թուրքիային

81
0

1426936773

Ռուսաստանցիներն իրենց երկրի գլխավոր թշնամիներ են համարում ԱՄՆ-ին, Ուկրաինային և Թուրքիային, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` դրա մասին են վկայում «Լևանդա կենտրոնի» անցկացրած սոցիոլոգիական հարցումները:

Հարցվածների 72 տոկոսի կարծիքով` Ռուսաստանի նկատմամբ ամենից շատ թշնամական քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն: Ռուսաստանցիների 48 տոկոսը թշնամական երկիր է համարել Ուկրաինային` չնայած անցած տարի այդպիսի կարծիք ուներ քաղաքացիների սոսկ 37 տոկոսը: Իսկ երրորդ տեղում է Թուրքիան` 29 տոկոս: Անցած տարի Թուրքիային թշնամի էր համարում ռուսաստանցիների միայն մեկ տոկոսը:

Իսկ Ռուսաստանի բարեկամներն են, ըստ քաղաքացիների, Բելառուսը` 50 տոկոս, Ղազախստանը` 39 տոկոս և Չինաստանը` 34 տոկոս: Հարցվածների մեծամասնությունը բացասական դիրքորոշում ունի ԱՄՆ-ի նկատմամբ` 70 տոկոս և Եվրամիության նկատմամբ` 62 տոկոս: