տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանցին Ice Bucket Challenge-ի շրջանակներում լոգանք է ընդունել հեղուկ ազոտով (տեսանյութ)

Ռուսաստանցին Ice Bucket Challenge-ի շրջանակներում լոգանք է ընդունել հեղուկ ազոտով (տեսանյութ)

91
0

P

Ռուս գիտնական անտոն Կոնովալովը ևս միացել է համաշխարհային բարեգործական Ice Bucket Challenge ֆլեշմոբին, որի մասնակիցները սառցե ջուր են լցնում իրենց վրա, ինչից հետո «մարտահրավերը» փոխանցում այլ մարդկանց:

Վերջինները կա՛մ պետք է կրկնեն հնարքը, կա՛մ գումար հանգանակեն մոտոնեյրոնի պրոգրեսիվ հիվանդություններից մեկի՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի դեմ պայքարի հիմնադրամին:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, գիտնականը, սակայն, որոշել է ջրի փոխարեն լոգանք ընդունել հեղուկ ազոտով: Նա իր վրա է լցրել Ցելսիուսի սանդղակով -195 աստիճան ջերմաստիճան ունեցող մեկ դույլ հեղուկ ազոտ:

«Ես վստահում եմ ֆիզիկայի, կենսաբանության և մաթեմատիկայի օրենքներին և հավատում, որ ինձ հետ որևէ վատ բան չի պատահի», — նշել է Կրասնոյարսկի հեղուկ ազոտի գործարանի աշխատակիցը: