տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը Բրյուսելում տեղի կունենա հուլիսի 13-ին

Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը Բրյուսելում տեղի կունենա հուլիսի 13-ին

91
0

Wiki-2014-Nov-Russian-and-NATO-flags-Mailtoanton-give-linkՌուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նոր նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին, Բրյուսելում, Վարշավայում անցկացվելիք Դաշինքի գագաթաժողովից հետո:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունում:

«Մեր քննարկումները կենտրոնացած կլինեն Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաեւ Մինսկի համաձայնությունների լիարժեք իրականացման անհրաժեշտության ուղղությամբ: Մենք նաեւ կդիտարկենք ռազմական ակտիվությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով թափանցիկության եւ ռիսկերի նվազեցման հարցերին: Կքննարկվի նաեւ Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրադրությունը»,- ասված է հայտարարությունում: