Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Ռուսաստան-Ադրբեջան ավտոճանապարհը փակ է:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ճանապարհապարեկային ծառայության պահակակետի շրջակայքը, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, շղթայված է: Այդ ճանապարհով ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դաղստանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել կասկածելի ավտոմեքենայի ստուգման ժամանակ: Ահաբեկչության հետեւանքով 2 մարդ է զոհվել, 20 վիրավոր կա: