Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում դեպի Հայաստան 153 մլն դոլարի չափով ռուսական դրամական փոխանցումների 93 մլն-ը կամ 60.8%-ը բաժին է ընկել Ռուսաստանի ռեզիդենտներին: Ամբողջ ԱՊՀ-ի տարածքում (առանց Հայաստանի) այդ ցուցանիշը զգալիորեն քիչ է եղել՝ 39.1%:
Վերջերս Ռուսաստանի Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության հիման վրա արված հաշվարկները բերում են հետեւյալ եզրահանգնման: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի ֆիզիկական անձիք Հայաստան 729 հազար դրամական փոխանցում են կատարել, որոնցից 489 հազար փոխանցումը կամ 67.1%-ը՝ այդ երկրի ռեզիդենտների կողմից:
Հայտնի է, որ բացի Ռուսաստանի քաղաքացիներից, ռեզիդենտ են համարվում այդ երկրում կեցության իրավունքով մշտապես բնակվող ֆիզիկական անձիք: Կեցության իրավունք ստանալու համար օտարերկրյա քաղաքացին պետք է այդ երկրում առնվազն 1 տարի բնակվի՝ ժամանակավոր կեցության թույլտվությամբ:
Սակայն ավելի պարզ գործընթաց կա. առանց ժամանակավոր բնակության թույլտվության կեցության իրավունք է տրվում օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք «ռուսերենի կրող» են ճանաչվում: