տուն Քաղաքական Միջազգային Ռուսական ռմբակոծիչները խաթարել են Մեծ Բրիտանիայի օդային երթևեկությունը

Ռուսական ռմբակոծիչները խաթարել են Մեծ Բրիտանիայի օդային երթևեկությունը

53
0

69529_src

Բրիտանական ԱԳՆ-ն հրավիրել է Ռուսաստանի դեսպանին՝ բացատրություն պահանջելով, թե ինչու են ռուսական Տու-95 ռմբակոծիչները հատել Լա Մանշը: Ինչպես հաղորդում է BBC-ին, օդային կարգավարները ստիպված են եղել փոխել քաղաքացիական ինքնաթիռների չվերթների ուղղությունները:

Բրիտանական կործանիչն օդ են բարձրացվել՝ կանխելու ռուսական ռմբակոծիչների առաջխաղացումը: Դրանք Տու-95-ին ուղեկցել են մինչև Մեծ Բրիտանիայի օդային տարածքի մերձակայքից հեռանալը:

«Մենք ռուսական դեսպանին հրավիրել ենք բացատրություններ տալու այն միջադեպի կապակցությամբ, որը խաթարել է քաղաքացիական ավիացիայի աշխատանքը», — ասված է բրիտանական ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Ռուսական ինքնաթիռները մուտք չեն գործել Մեծ Բրիտանիայի օդային տարածք: Ողջ ընթացքում նրանց ուղեկցել են բրիտանական ՌՕՈւ-ի Typhoon կործանիչները», — նշել են բրիտանացի դիվանագետները: