Ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են նավթի հսկայական պոմպակայան Սիրիայի Ռաքքա շրջանում եւ մի շարք նավթի բեռնատար բաքեր Հալեպում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռազմական գործողությունների արդյունքում ռուսական ռազմաօդային ուժերը կարողացել են ոչնչացնել նավթի պաշարների հսկայական պահեստ»,- հայտարարել է Կոնաշենկովը` հավելելով, որ ռազմական գործողությունները ժամանակ ռուսական Սու-24-ը ոչնչացրել է 23 բեռնատար բաք Հալեպի շրջանում: