Ռուսաստանի ռազմածովային ուժերը երկու տասնյակ նավերի մասնակցությամբ Կասպից ծովում զորավարժություններ են սկսել: Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ մասնավորապես նախատեսվում է «Калибр-НК» հրթիռային համալիների փորձարկում:
Հիշեցնենք, որ այդ հրթիռային համալիրնեը համաշխարհային ճանաչում ստացան այն ժամանակ, երբ ռուսական ռազմանավերն անցյալ տարի դրանց օգնությամբ Կասպից ծովից հարվածներ հասցրեցին Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: