տուն Լուրեր Ռուսական ռազմաբազային հատկացվելիք տարածքները վաղուց են նրանց տրամադրության տակ. Օհանյան

Ռուսական ռազմաբազային հատկացվելիք տարածքները վաղուց են նրանց տրամադրության տակ. Օհանյան

82
0

42422

Այսօր Աժ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսական 102-րդ ռազմաբազային հավելյալ տարածք հատկացնելու կառավարության ծրագրի մասին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ տարածքները ռազմաբազան օգտագործում է վաղուց.

«Գոյություն ունի միջպետական հանձնաժողով, որն ամրագրում է պարբերաբար այն տարածքները, որոնք գոյություն ունեն և տրված են ռուսական 102-րդ ռազմաբազային: Պարզապես վաղը կառավարության որոշմամբ` այդ տարածքները, որոնք իրենք վաղուց օգտագործում են, կամրագրվեն»,- ասաց նախարարը: