Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը` ռուսական ռազմական օդանավը նավիգացիոն սխալի պատճառով է խախտել Թուրքիայի օդային տարածքը:
Հաղորդման մեջ ասվում է, որ Սու-30 օդանավը մի քանի հարյուր մետրով մտել է Թուրքիայի օդային տարածք և շուտափույթ հեռացել առաջին իսկ նախազգուշացումից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «սխալ» էր որակել օդային սահմանի խախտումը ռուսական օդանավի կողմից: