Ռուսական նավերը Կասպից ծովից 26 հրթիռային հարված են արձակել Սիրիայի ուղղությամբ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերն է մեջբերում Rossiya Segodnya-ն:
Նախարարը հավելել է նաև, որ ռուսական նավերի բոլոր հարվածները ուղղված են եղել «Իսլամական պետության դիրքերին»: Գործողությանը մասնակցել է ՌԴ կասպիական ռազմածովային նավատորմի չորս ռազմանավ: