Կասպից Ծովում տեղակայված ռուսական ռազմանավերից Սիրիայի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռներից չորսն ընկել են Իրանում, հաղորդում է CNN-ը:
Դեռևս պարզ չէ, հրթիռները վնաս պատճառել են, թե ոչ:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ 26 հրթիռ է ուղարկել Սիրիա:
Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները, սակայն, հերքում են այս լուրը:
«Որքան էլ տհաճ ու անսպասելի լինի Պենտագոնի և Լենգլիի մեր գործընկերների համար ճշգրիտ զենքով հարվածը Սիրիայում ԻՊ-ի ենթակառուցվածքներին, այդուհանդերձ, բոլոր արձակված հրթիռները հասել են իրենց թիրախներին: Դա փաստ է: Հակառակ դեպքում ստիպված կլինեինք խոստովանել, որ իրարից բավական հեռավորության վրա գտնվող ԻՊ-ի օբյեկտները Սիրիայում ինքնուրույն են պայթել, ընդ որում՝ գրեթե միաժամանակ»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: